19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հակառակ դեպքում Հայաստանի հանրապետությունը դոփելու է նույն տեղում. պատգամավոր (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի խոսքով՝ առարկայական, տեսանելի փոփոխություններ երկրում չեն կատարվել ու չեն էլ կատարվում. այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա ցավով նկատեց, որ այն եղանակը, որը կիրառվում է Հայաստանի տնտեսությունում բյուջեն լցնելու համար, լավը չէ, միայն գնաճն է, սակայն դրա համար ներդրումներ ու արտադրական նոր հոսքեր են պետք:

«ՀՀ մի զգալի հատվածը ծանրաբեռնված է լրջագույն վարկերով ու ֆինանսական պարտավորվածություններում, իսկ վարկային տոկոսադրույքները շատ բարձր են, իսկ վարկերի նման ծավալը բերում է նրան, որ որևէ բիզնես զարգացման ճանապարհ չունի»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ վիճակը կարմիր գծի է հասել, սակայն սպասել չի կարելի, վարկերի տոկոսադրույքները պետք է իջնեն, և այլ ելքեր պետք է գտնվեն, իսկ հակառակ դեպքում Հայաստանի հանրապետությունը դոփելու է նույն տեղում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ