20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահազանգ նախարարին. տղաս դանակահարեց ընկերոջը

«Իմ որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Տարիներ շարունակ նրա վիճակը կայունացել է «զիպրեքսա» դեղամիջոցի շնորհիվ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ն-ն (հանգամանքներից ելնելով՝ կինը չցանկացավ ներկայանալ):

Հուզված տիկինը նշեց, որ որդին ապրում էր բնականոն կյանքով, սակայն ծրագիրը ընդհատելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացել է. « Բանը հասավ նրան, որ 10 տարվա դասընկերոջը դանակահարեց ու երիտասարդը մահից մի կերպ փրկվեց: Տղաս ձայներ է լսում, կպչուն մտքեր ունի, անկառավարելի է: Նա վտանգավոր սպառնում և՛ տան ապրողի, և՛ հարևանի, և՛ շրջապատի համար»:

Նշենք, որ «Զիպրեքսա» դեղով (Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապին) բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են Առողջապահության նախարարության կողմից իրենց տրված Apotex ընկերության դեղի որակից, որը Զիպրեքսայի ջեներիկն է:

Նրանք առողջապահության նախարարին խնդրում են վերականգնել ծրագիրը: Դիմել են նաև ՀՀ նախագահին և վարչապետին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ