29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել շատ անհաջող ու անհեթեթ հայտարարությամբ. Շարմազանով

Ukraina-i-Armeniya

«Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել շատ անհաջող ու անհեթեթ հայտարարությամբ, որը հակասւոմ է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, խնդիրը տարածքային ամոբղջականութամբ չպիտի լուծվի, այլ ինքնորոշման իրացման խաղաղ ճանապարհով և տարածքային ամբողջականությամբ»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարի հայտարարությունից, թե ղարաբաղյան կոնֆլիկտն ընդամենն ագրեսիա է ընդդեմ Ադրբեջանի:

Շարմազանովն ընդգծեց, որ ագրեսիա եղել ու 88 թվականից սկսած, բայց ագրեսորը Ադրբեջանն է, բոլորն էլ դա տեսել են, դրա վառ ապացույցն ապրիլյան օրերն են: «Ես անընդունելի եմ հայտարարում մի հայտարարություն, որը դեմ է և Եվրամիության, և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումներին»,-հավելեց նա: ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ միայն նրա համար, որպեսզի դուր գան ադրբեջանցի բարեկամներին, կամ այլ քաղաքական շահերով դա անելը շահեկան ու դուրեկան չէ:

ԱԺ փոխնախագահը նաև հարգանքի ու հիացմունքի խոսքեր հնչեցրեց թուրք մտավորականների հասցեին, ովքեր վերջերս այցելել էին Արցախի հանրապետություն: «Սա ցույց է տալիս, որ բռնատիրական Թուրքիայում դեռևս կան ազատ մտածող գաղափարի հերոսներ, մարդիկ, ովքեր անկախ Էրդողանի վարչակազմի ֆեոդալական գործունեությունից, իրենց մեջ գտնում են ազատ մտածողության ուժն ու այցելում ազատ Արցախ»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ համանախագահների այցին տարածաշրջան, ապա ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Ադրբեջանը ռասիստական քաղաքականություն է իրականացնում, և որ խնդրի անկյունաքարը պիտի լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրականացումը: «Սա մարդու իրավունքների ուղղակի պաշտպանության խնդիր է»,-նկատեց Շարմազանովը:

Նա, ի դեպ, խիստ  կասկածում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ուզում է առաջընթաց, «քանի որ բանակցության գնացող կողմը չի մերժում համանախագահների առաջարկն ու ասում՝ Երևանն իմ պատմական տարածքն է, չի ասում ամեն ինչ ինձ, չի ասում միայն տարածքաի ամբողջականություն, այն երկու սկբունքները մի կողմ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ