20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարագի գնի, հայկական շուկայի առանձնահատկությունների մասին

Կարագի գնի թանկացման հետ կապված մի դեպք հիշեցի։ 2 տարի առաջ «Աշտարակ կաթ» ընկերությունը տեղական շուկայում կաթնամթերքի իրացման ամենամեծ մասնաբաժինն ուներ՝ մոտ 46%, մնացածը մանր ընկերություններ էին։ «Աշտարակ կաթը» մի օր չհիմնավորված՝ մոտ 10%-ով բարձրացրեց պանրի գինը։ Կողքից դիտելով մտածեցի՝ մանր ընկերությունների համար լավ առիթ է շուկայում իրենց պրոդուկտի սեգմենտն ավելացնելու համար, բայց տեղի ունեցավ ամենահետաքրքիրը… Երկու օր հետո, տեսնելով «Աշտարակ կաթի» բարձրացրած գինը, բոլորն անխտիր արագ իրենք էլ բարձրացրին իրենց ապրանքների գները։ Ոչ ոք չօգտագործեց հարմար առիթը վաճառքներն ավելացնելու համար։

Հիմա համաշխարհային շուկայում կարագի գինը բարձրացել է մոտ 110%-ով, դա հիանալի առիթ է մեզ մոտ սկսելու կարագի արտադրություն, որի ինքնարժեքը ներկա պայմաններում կկազմի մոտ 2400 դրամ։ Հիմա հարց՝ ինչո՞ւ չեն անում, ինչո՞ւ մեր տեղական շուկան ճկուն չէ կամ եթե արտադրեն, ես համոզված եմ՝ զելանդականից բարձր գին կդնեն ու կհիմնավորեն, որ մերը տեղական է ու համով։

 

Հարություն Մնացականյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ