25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել

«Վերջին շրջանում դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել, բայց իրավիճակը վերահսկելի է»,- վստահեցնում է  Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս աճի պատճառները շատ են, դրանցից մեկը վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ իջեցումն է:

Արա Ասոյանը  հորդորում է երեխայի մոտ հիվանդություն հայտնաբերելու դեպքում դիմել տեղամասային կլինիկա, որևէ դեպք պետք չթաքցնել, որովհետև դա բարդացնում է աշխատանքը: Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց օրական միջինում 8-10 երեխա է դիմում:

Ասոյանի խոսքով՝ այժմ տարածված սուր շնչառական վիրուսը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող է և դժվար է խուսափել դրանից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ