19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աղոթք պահապան հրեշտակին

Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում:

Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ քեզ տհաճություն եմ պատճառել՝ չհետևելով քո սիրալիր խորհուրդներին, ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար հորդորներին ու զգուշացումներին, և այսքա՜ն սակավ օգուտ քաղած լինելով քո սուրբ ներշնչումներից: Խնդրում եմ քեզ, ամբողջ կյանքիս ընթացքում շարունակիր բարեգթորեն պահպանել ինձ, որպեսզի ես կարողանամ, քո հետ միասին, գոհաբանել, փառավորել և օրհնել մեր ընդհանուր Տիրոջը՝ Ամենասուրբ Երրորդությանը. Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս: Ամեն:

Տեր Մաշտոց քահանա Ղազարեանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ