20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս գիշեր շնորհակալություն հայտնենք Աստծուն

Այս գիշեր խորհենք Աստծո պարգև հույսի մասին…

Ահա հերթական օրը մոտեցավ ավարտին և հերթական գիշերը եկավ: Որքան արագ է ժամանակի անդարձ հոսանքը, այնքան ավելի խորհելու և անհանգստանալու կարիք ունենք մեր անտեղյակության համար: Հաճախ ենք լսում եզրակացություններ, թե մեր ապրած օրերը նման է վերջին ժամանակների նկարագրությանը: Թեպետ գրված է, որ այդ ժամերն ու ժամանակները ոչ ոք չգիտե, բացի Աստծուց: Անշուշտ չգիտենք ժամերն ու ժամանակները, բայց Աստված մարդուն ստեղծել է այնպիսի ներդաշնակությամբ, որ մարդն ամեն ինչի կարողանա դիմակայել: Նկատե՞լ եք, թե Աստված ինչքան խնամքով մեր մեջ հույս է ներարկել, և այդ հույսի ներկայությունն է մեր միտքը խաղաղ պահում:

Երբ մի վատ բան է լինում, ասում ենք Աստված ողորմած է… Եթե մենք հիվանդության պատճառով բժշկի ենք գնում, մի ներքին հույս ասում է. հերքվելու է հիվանդությունը… Մահամերձի աչքերը սպասում են, որ բժիշկը ասի, շուտով կլավանաս: Պատերազմում կռվող զինվորի աչքերում հույսի նշույլը չի պակասում, երբ նա տեսնում է արյունաքամ իր ընկերոջը որ շնչում է դեռ…
Մեր որդին ծառայում է հայրենիքին, երկու տարին էլ հույսով են իրար կապված բոլոր օրերը: Մեր ամեն մի շնչառություն հույսի արդյունք է:

Նույնիսկ ծայրահեղ հուսահատն անգամ, որը մտադրվում է իրեն կամուրջից գցել` հույս ունի, որ իր կյանքը կրճատելով կազատվի իրեն նեղող թշվառությունից: Այսպես, օրը օրին հույս է տալիս, շաբաթը` շաբաթին, տարին` տարվան:

Այս գիշեր շնորհակալություն հայտնենք Աստծուն, մեր մեջ եղած հույսի համար, որ ամեն օր օգնում է համբերել պատահած դժվարություններինի: Աստված իմ, այն պահից սկսած երբ ինձ կենդանության շունչ պարգևեցիր, նրան պահապան շնորհեցիր անմահ հույսը, որպեսզի ես համբերեմ ամեն փորձության և ձախորդության: Պայծառ պահիր այն իմ հոգու մեջ, տուր ինձ շնորհ միշտ երգել Սաղմոսողի պես. Հույսս Քեզ վրա դրեցի Տեր, մի թող, որ  ամոթով մնամ: Խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս`պայծառ առավոտի հույսով:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ