23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղու միկրոավտուբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում

Այսօր ՌԴ-ում վթարի ենթարկված Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղու միկրոավտուբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում. Henaran.am-ին փոխանցեց ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խոսնակ Անահիտ Առաքելյանը: Նա նշեց, որ այս պահին տեղեկություններ չկան, թե միկրոավտոբուսի սեփականատերն ով է. «Նախարարության տեսադաշտից դուրս է եղել, ոչ մի արձանագրություն, տուգանք չկա կազմված, եւ այդ պատճառով չենք կարող ասել, թե ում է պատկանում»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ