18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագիրը համեմատում է պրոֆեսիոնալ ղումարբազների հետ, ովքեր ըստ նրա, երբ ուզում են գլուխ գովալ, ասում են «մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ»: «Հիմա այս պայմանագրերով և ընդհանրապես վերջին 25 տարվա ընթացքում ՌԴ-ն հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեզանից տանում է, մենք էլ ասում ենք՝ միջազգային պարկտիկա է, նորմալէ: Ի՞նչն է նորմալ, որ ՌԴ-ն գա, մեզ վերահսկի՞, տենա՞, թե Իսկանդերը տեղնա, թե տեղը չի, ճիշտա՞ օգտագործվել, թե չէ: Հիմա սա մեխանիզմ է, որ մի հատ էլ օգտագործելիս ճշտես, կասեն, թե չէ»,-այսօր խորհրդարանում վերանշյալ պայմանագրի քննարկման ժամանակ ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝  որևէ ապացույց չստացան, որ ՌԴ-ն նման պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, որ գնա, տեսն՝ի քանի Սմերչ է Ղարաբաղի վրա բաց թողել: Այնուհետև նա անդրադաձավ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղմայանին, ով բուռն ձևով պաշտպանում է համաձայնագիրը: Երբ դեռ չէր ներկայացրել Գեղամյանին՝ որպես Կոմունիստական կուսակցության և ազգային միաբանութան անդամ, Գեղամյանը տեղից արձագանքեց Փաշինյանին: Փաշինյանը ԱԺ նիստը վարողներին կոչ արեց հանգստացնել Գեղամյանին, ում ձայնը լսելի չէր, թե ինչ էր ասում: «Րոպեներս կավելացնեք հա, ես զահլա չունեմ»,-ասաց Փաշինյանն ու շարունակեց ելույթը. «Գեղամյանն ասում է՝ Արաքսը անցնենք, մտնեք Մուշ, Արդահան: Պարո՛ն Գեղամյան, դա ՀՅԴ-ի հռետորիկան է, դրա հետ ի՞նչ գործ ունեք, դուք խոսեք Լենինիզմի, Մարքսիզմի մասին, ի՞նչ գործ ունենք»,-ասաց նա:

Հետո  նա անդրադարձավ ՀՀԿ-ականների հայտարարությանը, թե պետք է հաշվի առնել Թուրքիայի գործոնը: «Մեկ ուրիշ ՀՀԿ-ական էլ ասում է՝ էտ ի՞նչ եք խոսում, ձեզ թվում է, եթե ռուսը չլինի, թուրքերը ի՞նչ կանեն: Բայց ո՞վ է թուրքերի մասին խոսում, ասում ենք՝ նույնն են, թուրքերն էլ չեն փոխվել, ռուսներն էլ, ամերիակացիներն էլ: Գնացեք, պատմություն սովորեք: Երբ առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ հողեր էին վերցնում թուրքերից, ի՞նչ էին ասում՝ հայերին ռադ արեք, կազակներին կբերենք, կբնակեցնենք: Գնացեք, գիրք կարդացեք, գրքեր կտամ, կրթական ցենզը կբարձրանա,-ասաց նա: Փաշինյանը,- հիմա էլ ասում են, թե S 400 համակարգը չի խփում:  «Իսկանդերը» , ասում են, թե տիեզերաօդային ուժերը մեր տրամադրության տակ են լինելու, օգտվելու ենք, բա չէ: Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ, հա էսա մի քանիսը օգտվում էին, մեկը դուք էիք, հաստատ: Գնացեք, դուք ճշտեք, թե ինչ մոդել է ձեզ վաճառելու ու ինչ պայմանագիր կնքի Թուրքիայի հետ, գնացեք ու ճշտեք, հո բարձր հայտարարելով չի՞»,-եզրափակեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ