20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանին պարտադրո՞ւմ են ևս մի պայմանագիր

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց՝ անհասկանալի է, թե որնէ  այս պայմանագրի անհրաժեշտությունը: «Եթե ա մեզ պարտադրվել է, և միայն այս դեպքում կարող ենք զենք ստանալ, դա հասկանանք: Բայց եթե մեր առջև դրվել է, որ գալու են, վերահսկեն մեր ռազմատեխնիկան…այստեղ մենք նաև ռազմական գաղտնիքի հարցը դրեցինք»,-նշեց նա՝ հորդորելով հարակից ու հիմնական զեկուցողներին հետագայում պատասխանել այս հարցերին, որպեսզի իրենք էլ հասկանան, թե որտեղ է ՀՀ-ի շահը:

Ըստ «Ելքի»՝ այս պայմանագիրը վկայում է, որ ՌԴ-ից պիտի գան ու վերահսկեն, թե որտեղ է մեր ռազմատեխնիկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ