20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախագահն ու վարչապետը պարել են փոխոստիկանապետի որդու հարսանիքին (տեսանյութ)

Arenanews.am-ի տեղեկություններով ՝ տեղի է ունեցել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի որդու հարսանիքը: Հրաչյա Պողոսյանի հարսանցուն «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քրոջ դուստրն է: Զույգի նշանադրությունը եղել էր անցած տարի. նրանք երկար տարիներ շփումից հետո որոշել են պաշտոնականացնել հարաբերությունները:

Պսակադրությունը տեղ է ունեցել Սաղմոսավանքում: Երեկոյան խնջույքի համար զույգն ընտրել է «Ֆլորենս» ռեստորանը:

Հարսանյաց արարողությանը ներկա են եղել ինչպես մի շարք պաշտոնյաներ, այնպես էլ շոուբիզնես ներկայացուցիչներ: Ներկաների մեջ եղել է նաև ՀՀ  նախագահը, առաջին տիկինը, վարչապետ Կարեն Կարապետյանն: Ներկա է եղել ողջ էլիտան: Ի դեպ, երկրի առաջին դեմքերը  ակտիվ մասնակցել են խնջույքին ու պարել են Մարտին Մկրտչյանի երգի ներքո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ