25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր թիվ մեկ մարտահրավերը «մի վնասիր»-ն է. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն ու «Հայրենիք-Սփյուռք» համաժողովը ցույց տվեցին, որ մեր թիվ մեկ օրակարգային հարցը ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն է:  Դրանց կենտեքստում նա կարևորեց նախագահ Սարգսյանի ելույթի սկզբունքները Նյու Յորքում: Որպես առաջին սկզբունք Շարմազանովը նշեց, որ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: «Երկրորդ՝ այս կոնֆլիկտը ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, որի հիմքում ընդգրկված է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը: Երրորդ՝ այս տարիների ընթացքում Ադրբեջանն ապացուցել է, որ նա քարոզում է հայատյաց քաղաքականություն ու վերածվել է ռասիստական պետության: Չորրորդ՝ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-նշեց Աժ փոխնախագահը:

Նա հիշեցրեց նաև նախագահ Սարգսյանի ելույթի հատվածը, որով նա Թուրքիային ասում էր, որ արձանագրությունները չվավերանելու դեպքում 2018-ի գարունը մենք առանց դրա կդիմավորենք, հատկապես եթե Թուրքիան շարունակի ուլտիմատումներով խոսել: «Այս իրավիճակում, երբ տարածաշրջանում բազում մարտահրավերներ կան, մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր անվտանգության համակարգին»,-նշեց նա, ապա հավելեց, որ պետք է խորացնել ՀԱՊԿ կապերը և չգնալ ավանտյուրիստական ճանապարհով: «Այսօր թիվ մեկ մարտահրավերը «մի վնասիր»-ն է: Եվ շատ կարևոր է, որ հոկտեմբերին այստեղ տեղի կունենան ՀԱՊԿ զորավարժություններ, որոնք ևս մեկ անգամ կկարևորեն անվտանգության բաղադրիչի արդիականությունը Հայաստանում»,-եզրափակեց Շարմազանովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ