23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը /տեսանյութ/

ՀՀ ԱԱԾ վարչական շենքում  այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտի արարողությունը:

ԱԱԾ նախկին տնօրենի վերջին հրաժեշտին ներկա էին  նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը,  ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  եւ այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը մահացել է սեպտեմբերի 30-ին 71 տարեկանում ծանր հիվանդության հետեւանքով:

Հակոբյանը 2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: 2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:

Snapshot - 685

Snapshot - 683

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ