20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոալիցիայից ՀՀԿ-ն, ընդդիմությունից` ՀՅԴ-ն

Վաղը` սեպտեմբերի 23-ին,  Հայաստանի չորս՝ Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, գրանցված ավագանու եւ համայնքի ղեկավարի 3149 թեկնածուներից 1702-ը անկուսակցականներ են: Ընդ որում 176-ը համայնքի ղեկավարի, 1527-ը ավագանու անդամների թեկնածուներ են:

ՀՀԿ-ից գրանցված է 856 թեկնածու, որից  241-ը համայնքի ղեկավար, 612-ը ավագանու անդամ: Երրորդ տեղում ԲՀԿ-ն է, 69-ը համայնքի ղեկավարի, 355-ը ավագանու անդամի թեկնածուներ են: “Օրինաց երկիր”-ը 6 համայնքի ղեկավարի եւ 41 ավագանու անդամի թեկնածու ունի:

Ի տարբերություն իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցության, ակտիվ է ընդդիմադիր ՀՅԴ-ն: Նրանք ունեն 21 համայնքի ղեկավարի եւ 65 ավագանու անդամի թեկնածու:

“Ժառանգությունը”, ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն,  ԱԻՄ-ը ունեն համայնքի ղեկավարի մեկական թեկնածու: ՀԿԿ-ն ունի երկուական համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ