24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանի՝ ազգային դիմադրության ճակատից կհանդիպեն Սեյրան Օհանյանին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կոորդինացնում է Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ազգային դիմադրության ճակատի աշխատանքները: Օրերս կայացել է այդ ճակատի մասնակիցների առաջին հանդիպումը: Henaran.am-ի հետ զրույցում Պետրոս Մակեյանը հայտնեց, որ նոր են սկսում աշխատանքները, այս պահին դեռ ոչինչ չի կարող ասել: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հանդիպում է լինելու նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

«Արդեն պայմանավորվածություն կա»,-նկատեց Մակեյանը: Վերջինս հայտնեց, որ հանդիպում է լինելու նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի առաջատար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ