19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը չի հանձնվելու

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բնական աշխատանքային գործընթաց է որակում նախարարությունում վերջին կադրային փոփոխությունները: «Զինվորական ծառայության մեջ շատ կարևոր է ռոտացիոն մոտեցումն ու որ բարձրաստիճան պաշտոնյաները փոխեն իրենց ոլորտը, դա կարևոր է խնդիրները լուծելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նախարարը նկատեց, որ մի շարք փոփոխություններ եղել են ու առաջիկա օրերին ևս լինելու են:

«Հետագա աշխատանքի բարձրացման խնդիր կա, որևէ այլ բան դրա մեջ ման գալ պետք չէ: Բնական գործընթաց է ցանկացած ծառայության մեջ»,-հավելեց Վ. Սարգսյանը:

Նա նաև հայտնեց, որ գնալու են քայլի, որով կրճատվելու է բարձրաստիճան պաշտոնյաների թիվը,  այսինքն՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների, ձգտում են, որ բաժինները դառնան ավելի օպտիմալ:  

Ինչ վերաբերում է եկող տարվա պետական բյուջեում Պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերին, որոնք 27 միլիարդ դրամով ավելացվում են, ապա նախարարն ասաց, որ դրանք ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ