29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դեզինտերիայի բռնկում Տաշիր և Մեծավան համայնքներում /տեսանյութ/

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքում վերջին օրերին դեզինտերիայի բռնկման դեպքեր են գրանցվել: Հիվանդների թիվը հետզհետե սկսել է աճել: Մինչ այժմ դեզինտերիա ախտորոշմամբ ստացիոնար բուժման համար Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 17 հիվանդ, ևս 15-ը ամբուլատոր բուժում են ստացել: Նրանց թվում հիմնականում երեխաներ են, թեև մեծահասակների վարակման դեպքեր էլ են գրանցվել: Դեպքի հետ կապված ահազանգն ստանալուն պես գյուղ են մեկնել Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի աշխատակիցները: Կատարված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ վարակի աղբյուրը ջուրն է: Ջուրն այդ գյուղում տրվում է գրաֆիկով՝ երկու-երեք օրը մեկ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ներքին ցանցի ջուրը չի համապատասխանում խմելու ջրի նորմերին ու սանիտարական կանոներին:  Մասնաճյուղի աշխատակիցների կողմից կատարվել է ջրի քլորացում, խողովակների լվացման աշխատանքներ:  Ստացիոնար բուժում ստացողների մի մասն արդեն իսկ դուրս է գրվել: Ներկայումս Տաշիրի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 3 հիվանդ: Տաշիրի ԲԿ փոխտնօրենի խոսքով վերջին 5-6 տարվա ընթացքում տարածաշրջանում վարակի նման բռնկում չէր գրանցվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ