24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նարեկացու բժշկության զորավոր աղոթքը

Ով ամենօրհնյալ Որդիդ Աստծո, կենդանարար Հոր անքնին ծնունդ, Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ. 

Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի Քո ողորմության, որ իսկույն հալվի ամեն մեղք, դևը հալածվի, հանցանքը ջնջվի, կապանքը խզվի, խորտակվի շղթան, 
Մահացածները կենդանածնվեն, խոցը բժշկվի, վերքն առողջանա, վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի, խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, չարիքը չքվի, տագնապն հեռանա,

Հուսահատությունն հալածվի անհետ,
Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի։
Դու, որ եկել ես մարդկային ոգին փրկելու, ոչ թե կորցնելու համար, ների՛ր անհամար չարիքները իմ 
Ամենաառատ քո ողորմությամբ,

Զի Դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին, 
Գոյության բոլոր տարերքների մեջ, աշխարհի բոլոր եզրածագերում, սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ, Օրհնյա՜լ ի բարձունս, և Քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք հավիտյանս: Ամեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ