20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հեռախոսս ծախեցի, որ առանց լույս չմնա երեխան». «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մեր վիճակը գնալով ծանրացավ, բանը հասավ նրան, որ վատառողջ եմ: Դեղերի գումար էլ չունեմ: Մի տարի երկու ամիս է ամուսինս կալանավորված է: Դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Վկաները չեն գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:

«Ամուսնուս առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Ամիսը երկու անգամ կարողանում եմ տեսնել նրան, բայց ամեն անգամ ավելի եմ հուսահատվում»,-մանրամասնեց Լալա Բերնեցյանը, հավելելով, որ հոսանքի վճարը տալու համար իր հեռախոսն է վաճառել, բայց մյուս ամիս արդեն չգիտի ինչ է անելու.«Հեռախոսս ծախեցի, որ առանց լույս չմնա երեխան»:

Նշենք, որ Լալա Բերնեցյանը փոքրիկ  դուստր ունի, ամուսինը տան միակ կերակրողն էր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ