20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մոսկվայի որոշելիքն է»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանի կարծքով՝  ասել, թե  ներկայումս քաղաքական դաշտի հիմնական օրակարգը 2018 թվականի վարչապետի թեկնածուի հարցն է: «ԴաՍերժ Սարգսյանը կլինի, Կարեն Կարապետյանը, թե Տիգրան Սարգսյանը,  Հովիկի Աբրահամյանը թե կլինի, ոչինչ չի փոխվելու այս երկրում, որովհետև նրանց ով լինելը որոշվում է Մոսկվայում: Այսինքն՝ նրանք շարունակելու են ռուսական քաղաքականությունն իրացնել այստեղ: Եվ դրանից, թե ով կլինի, Հայաստանում ոչ մի բան չի լավանալու: Ուղղակի դա վատանալու տեմպերի մասին է խոսում: Դա ապագա չունի, միգուցե մեկի ժամանակ ավելի դանդաղ է գնում կործանման, մյուսի ժամանակ ավելի արագ գնա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում հնարավոր է, որ դուրս գան փողոց ու մարդկանց համախմբեն իրենց գաղափարների շուրջ, ռեալ պայքարի անցնեն, Արմեն Առաքելյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք,  ոչինչ չի կարելի բացառել: Մենք չգիտենք, թե որոշ ժամանակ հետո ինչեր են լինելու»: 

Նա հիշեցրեց, որ շուտով իրենք համագումար են անելու, ապա հավելեց. «Մեր օրակարգն ապագաղութացումն ու ապաչեկիստացումն է, իլյուստրացիան է, որ պետք է իմանանք, թե վերջիվերջո ով ով է այս երկրում, որովհետև հիմա եթե այսօր Հայաստանում ՀՀԿ-ն է իշխանության, դա ոչնչով չի տարբերվում 30 տարի առաջվա կոմունիստական իշխանությունից: Լրիվ նույն մեթոդները, նույն կադրերը, ուղղակի անվան փոփոխությունը: Իրենք ասում են, որ մեր վոժդը Նժդեհն է, բայց ոչ մի կապ չունեն Նժդեհի հետ»,-կարծում է Արմեն Առաքելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ