25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հարցնում ենք՝ ո՞վ է գրել «Լուսնի սոնատ»-ը, պատասխանում են՝ Արմենչիկը» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման հետ կավպած նոր հայեցակարգիին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսեց «Ամենախելացին» հաղորդման նկարահանումների ընտրական փուլի մասին, որի միջոցով կարելի է հասկանալ՝ ինչպիսին է հայ աշակերտների կրթական մակարդակը:

«Վերջին 3-4 տարիներին ես շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ «Ամենախելացին» հաղորդման շրջանակներում։ ժողովո՛ւրդ, վիճակը սարսափելի է: Մենք տալիս ենք հարց՝ Կոնսերվատորիան ում անունով է, պատասխանում են՝ Արամ Ասատրյանի, հարցնում ենք՝ ո՞վ է գրել «Լուսնի սոնատը», պատասխանում են՝ Արմենչիկը, այնպիսի պատասխաններ ենք լսել, որ ես սարսափում եմ ընդհանրապես հանրակրթությունից»:

Ավելին, Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ համեմատաբար խելացի երեխաներն են այս պատասանները տվել։

«Կա՛մ ահավոր անգրագիտություն է, կա՛մ ֆանտաստիկ խելոք երեխեք են, դա ավելի շատ ընտանիքից է գալիս: Արմավիրի մարզից մենք ընտրել ենք միայն Էջմիածնի համար 4 դպրոցից երեխաներ, դա գալիս է դպրոցից, դա երեւում է: Խելացի երեխաները, որոնք ինֆորմացիոն հոսքերից ելնելով՝ ամեն ինչ վերցնում են, կարդացած են, գրագետ են, ում հարցնում ես՝ ինչ ես ուզում անել, 99 տոկոսը ասում են՝ ուզում ենք գնալ դուրս սովորելու, նրանց 90 տոկոսը կարող ենք ասել, որ հետ չեն գալու: 15-20 տարի հետո մեր սերուցքը լինելու է այն սերունդը, որոնք ասելու են, որ կոնսերվատորիան Արամ Ասատրյանի անունով է: Խնդիրը շատ ավելի խորն է, քան միայն ռուսերեն լեզուն», – նշեց բանախոսը:

Տեսանյութն՝    այստեղ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ