25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի  Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր  ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և գլխավոր քարտուղար վերընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվեց ներկայացնել Անահիտ Աբադի «Եվա» դրաման, որը հանդիսանում է հայ-իրանական համատեղ արտադրություն:  

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ