23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Էդ մեր գլխի մեջ տեղ ունի»

Այսօր կառավարության նիստին նախքան նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ չզեկուցվող հարցերին: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 2018 թվականի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին հավանություն տալու նախագծի վերաբերյալ հարց բարձրացրեց: «Ամսի 26-ին ձեր մոտ կայացած խորհրդակցության ժամանակ թիվը փոխվեց»,-ասաց նա՝ իր խոսքն ուղղելով վարչապետին, իսկ վերջինս ընդհատեց նրան.

«Թիվը չփոխվեց, թիվը ֆիքսվեց, որ պետք է լուծում տալ, Ֆինանսների նախարարն այդ մասին կմտած,ի և այնտեղ միակ տարբեակը բյուջեն չէ, էդ մեր գլխի մեջ տեղ ունի, չնայած ուզում եք մեկ օր ժամանակ Ֆիննախի հետ խոսելու համար»: Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվում 11 գիտական ծրագրերի նախագծեր: Ցանկում բերված պետական նպատակային 11 ծրագրերի նախագծերից 7-ը գիտական կազմակերպությունների կողմից նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շարունակությունն են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ