29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

16-րդ դարի հայկական վիշապագորգի խճանկարը՝ Երևանի կենտրոնում /ֆոտոշարք, տեսանյութ/

Սեպտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ  «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաքի սրտում՝  Կարապի լճի հարևանությամբ բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը: Ընդգծենք՝ վիշապագորգի խճանկարը պատրաստելու համար պահանջվել է շուրջ  900 հազար կտոր քար՝ մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ-ավազաքար…
 Այս խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։

Գույնզգույն, կիսաթանկարժեք քարերով պատրաստված խճանկարի հանդիսավոր բացմանը ներկա էին մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ՝ այդ թվում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

 «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանն իր խոսքում շեշտեց՝  քաղաքապետարանի այս առաջարկը յուրօրինակ քայլ էր,  ինչպես նաև ևս մեկ հնարավորություն է հայկական մշակութային ժառանգությունը նաև այս կերպ ներկայացնելու համար:  

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Րաֆֆի Մեգերյանի որդին՝ Հովհաննես  Մեգերյանը  շեշտեց՝ հայկական գորգերը պահանջված են ողջ աշխարհում:

«Ես կարող եմ ասել՝ աշխարհում ոչ մի տեղ չկան այնքան սիրուն գորգեր, ինչպիսիք կան Հայաստանում: Մենք Հայաստանում  դեռ այլ ծրագրեր էլ պետք է իրականացնենք. սա առաջինն էր: Քաղաքապետարանը մեզ մեծապես օգնեց, և մենք կարողացանք մեր ծրագիրն իրականություն դարձնել: Հնարավոր է ամիսներ անց կամ մյուս տարի Երևանը գեղեցկացնենք ուրիշ գորգերով և մշակութային գեղեցիկ զարդանախշերով: Փորձելու ենք մայրաքաղաքը զբոսաշրջիկների  համար է՛լ ավելի գրավիչ դարձնել», – նշեց Հովհաննես  Մեգերյանը:

unnamed

unnamed
crop_173244499_m82F crop_173244509_IScaXNA crop_173244519_HQhxI crop_173244533_gcIpX

unnamed

 

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ