28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մադրիդյան կոնֆլիկտը շարունակվում է. հերթը հասավ Ռամոսին

image_3123

Արքայական ակումբի կիսապաշտպան Սերխիո Ռամոսն, ըստ իսպանական լրատվամիջոցների, կարող է այս  մրցաշրջանի ավարտից հետո լքել ‘Ռեալը”: Պատճառը կրկին ակումբի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, ով ընդգծված վերաբերմունք ունի ոմանց նկատմամբ:

‘Մոուրինյոն հանդերձարանում տարբերակված վերաբերմունք ունի ֆուտբոլիստների նկատմամբ: Առկա է տարաբաժանում՝պորտուգալական կլանի՝ Մոուրինյոյին մերձավոր խաղացողների և Ռամոսի պես՝ իրենց մեկուսացված զգացողների միջև: Խաղացողն ու մարզիչը միմյանց չեն վստահում, բայց թե ինչով կավարտվի այդ ամենը, պարզ կդառնա մրցաշրջանի ավարտից հետո:

Եթե Մոուրինյոն մնա թիմում, ապա Ռամոսը կլքի “Ռեալը”: Նրան բարձր են գնահատում “ՊՍԺ”-ում, Ռուսաստանում և Անգլիայում, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 50 միլիոն եվրո’,-իսպանացի լրագրող Ալֆրեդո Դուրոյի՝ “Punto Pelota” հանրահայտ հեռուստահաղորդման ժամանակ ասված խոսքերն է հաղորդում  Talk SPORT-ը:

Իր կարիերան ֆուտբոլիստը կարող է շարունակել անգլիական թոփ-ակումբներից մեկում: Նրա ծառայություններով են հետաքրքվում անգլիական “Մանչեսթեր Սիթին” և “Չելսին”:

Հիշեցնենք, որ Ռամոսը չկար Չեմպիոնների լիգայի “Մանչեսթեր Սիթիի” դեմ հանդիպման մեկնարկային կազմում: Football Espana -ի տեղեկություններով՝ Ռամոսը “Ռայո Վալեկանոյի” հետ առաջիկա խաղում ևս կրկին կմնա պահետայինների նստարանին՝ հիմնական կազմում տեղը զիջելով Ռաֆայել Վարանին։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ