19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Շատ կոշտ ու կտրուկ են լինելու»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել  է Հաղարծինի բնակիչների կողմից ճանապարհների փակմանը, որով քաղաքացիները արդարացնում էին ծառահատումները՝ նշելով, որ դա ապրուստի իրենց միջոցն է և նշում էին, թե խոշորներին թողած կառավարությունը ընկել է իրենց հետևից:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր նախարարությունից պահանջում էին՝ խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, հայտնվում են մարդիկ, որ քննադատություններ են հնչեցնում, թե դա մեր ապրուստի միջոցներն են»,-ասաց նա:

Նախարարը ավելի քան համոզված է,որ գյուղացիները իրենց կամքով չէին փակել ճանապարհը,այլ նրանց ուղորդում էին մարդիկ, ովքեր իրենց բիզնես շահերն ունենին ու ներկայացնում՝ իբր գյուղացիները բնական ապրելու միջոցից զրկվում են: Որպես խնդրի լուծում՝ Արծվիկ Մինասյանն առաջարկեց դրսից բերվող փայտանյութին հարկային արտոնություն տալ: Կառավարության ներկայացուցչի տեղեկացմամբ` առաջիկայում դրամաշնորհի աջակցությամբ Հայաստան կբերվի սարքավորում, որը կֆիքսի հատված ծառի վաղեմությունը: Դրան զուգահեռ պետք է տարվա մեջ երկու անգամ արբանյակային լուսանկարներն ուսումնասիրել եւ անտառներում սահմանել 24-ժամյա ռեժիմ:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ խորհրդակցություններ են եղել նախագահի, վարչապետի մոտ և այս առումով շատ կոշտ ու կտրուկ են լինելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ