20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ի արձագանքը իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը գրավոր հայտարարություն է տարածել իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվակայքը, պաշտոնական Վաշինգտոնը իր մտահոգությունն ու հիասթափությունն է հայտնել այդ իրադարձության կապակցությամբ և նշել, որ դեմ է սահմանների փոփոխությանը միտված գործողություններին:

Ըստ պետքարտուղարությունից հնչեցվող գնահատականի՝ այդ հանրաքվեն կավելացնի անկայունությունն ու դժվարությունները հյուսիսիրաքյան բնակչության շրջանում և առհասարակ տարածաշրջանում:

Հիշեցում է արվում, որ դեռ չի ավարտվել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Միացյալ Նահանգները սատարում են Իրաքի ժողովրդին և շարունակելու են աջակցել Իրաքի ժողովրդավարացմանը և սահմանադրականությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ