26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թարմացնում են. 168 Ժամ

Հւսյաստանի ոստիկանությունը 42 մլն դրամ կծախսի ավտոմեքենաների վերանորոգման համար։ Կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեդեկանում ենք, որ ծառայությունները Ոստիկանությանը մատուցելու Է «Տոյոտա Երևւսն» ՍՊԸ-ն։ 42 մլն-ի դիմաց ընկերությունը սպասարկելու և վերանորոգելու է հենց իրենից 2007-2016 թթ. ձեռք բերված 225 միավոր «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմոբիլներ, այդ թվում՝ 211 հատ «Տոյոտա Կորոլլւս», 4 հատ «Տոյոտա Պրադո», 8 հատ «Տոյոտա Յարիս» և 2 հատ «Տոյոտա Հայս»։

Միաժամանակ՝ Ոստիկանությունը «Տոյոտա Երևանից» ձեռք է բերելու 20 մարդատար ավտոմեքենա՝ ընդհանուր 22.1 մլն դրամ արժեքով, ևս 3 մարդատար ավտոմեքենաներ՝ 29.1 մլն դրամ, 4 հատ հատուկ մասնագիտացված մեքենա՝ 58 մլն 460 հազար, 23 հատ ոստիկանական մեքենաներ՝ 301.8 մլն դրամ։ Այ­սինքն՝ ընդհանուր առմամբ նոր ավտոմեքենաների համար Ոստիկանությունն ընկերությանը կվճարի մոտ 331 մլն դրամ։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ