20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մայրս չիմանա, որ վիրավորվել եմ…». Սևակի վերջին խոսքերը

Քո առաջ պարտք ունեմ Սևակ…
Մի տարի առաջ այս օրը ընդհատվեց երկրային կյանքիդ թելը: Պատերազմին դեմքով էիր նայում ու քո վրա կրում բոլոր փամփուշտները: Թշնամուց չէիր վախենում, ցավից չէիր վախենում, միայն մի բան էր քեզ զգոն պահում.«Մայրս չիմանա, որ վիրավորվել եմ…»:

Մեկ տարի առաջ` Սևակ Խաչատրյանը խառնվեց հերոսների երամին ու գնաց երկնքից հսկելու մեր երկրի սահմանները:
«Ախպորս մասին կարող եմ երկար խոսել, բայց չեմ ուզում, հպարտանում եմ…»,-ասում է Սերգեյ Խաչատրյանը: Ցավը ատամների տակ մռռում է, հոգում վրեժ կա ու եղբոր անավարտ երազը Հայաստան աշխարհի իրական ճակատագիր դարձնելու ցանկություն:

Սևակ Խաչատրյանը ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող էր:

«Նրա մեջ հայրենասիրությունը այլ կերպ էր արտահայտվում: Ուզում էր բանակ գնալ: Որպես մարզի լավագույն աշակերտ հրավիրվել էր նախագահի նստավայր: Դա 2013 կամ 2014 թվականն է եղել, երբ ես ծառայում էի Հայոց բանակում: Վիգեն Սարգսյանը զրուցել է նրա հետ ու նա հպարտացել է, որ Հայոց բանակում եղբայր ունի»,-ասում է Սերգեյ Խաչատրյանը:

Սևակ Խաչատրյանը սերժանտ էր և ծառայում էր Հադրութում:

«Լեգենդար հրամանատար Արարատ Մելքումյանը գնահատել է Սևակի պատրաստվածությունը: Նա եղել է հրամանատարի կողմից գնահատված զինվորներից մեկը: Եղբայրս իր կենդանության ժամանակ պարգևատրվել է «բանակի գերազանցիկ» շքանշանով»:

«Դիտարկում անելու ժամանակ հարցրել են` Սևակ, ո՞ւր ես նայում: Ձեռքով ցույց է տվել` մեկ րոպե:Հետո կրակոցն է հնչել: Սևակը ասել է` վայ քո արա, ինձ կպավ: Սևակը տեսել է, որ իր մարմնից արյուն է հոսում ու ասել է` հանկարծ մորս չասեք…»,-ցավը պայթում է եղբոր շուրթերին:

Հ.Գ Սևակ Խաչատրյան, եղբայրս, ամիսներ առաջ Արևիկ գյուղում էի, Ձեր գյուղում: Պատահաբար հանդիպեցի քո հայացքին` Արևիկ գյուղի գերեզմանատանը:

Դու խնկաբույր հավատ ես Սևակ ու պատգամ ունես: Մենք էլ քո առաջ պարտք ունեք ու այդ պարտքով դեռ առաջ ենք գնում…

Լուսին Ղազարյան

4545787878

4545457486586

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ