19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քրդերը թեժ բախման հող նախապատրաստեցին․ Թուրքիայի վարչապետ

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քուրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես պատասխանել է  թուրքական «TRT» «CNN Turk» «NTV»  և  «Haberturk» լրատվամիջոցների հարցերին:

Յըլդըրըմը մասնավորապես ասել է, որ պաշտոնական Անկարան չի  ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական և խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը:

Նրա խոսքերով թեև Թուրքիան չի ցանկանում, որ ավելորդ լարվածություն ստեղծվի տարածաշրջանում, այնուամենայնիվ «հանրաքվեն բացահայտ կերպով հող նախապատրաստեց թեժ բախման համար»: Թուրքիան նաև քննադատել է այն հանգամանքը, որ հանրաքվեն ընթանում է Մոսուլ և Քիրքուք շրջաններում, որը  չի մտնում իրաքյան Քուրդիստանի սահմանների մեջ:

Նա նշել է, որ հանրաքվեի անցկացմամբ՝ իրաքյան Քուրդիստանի ղեկավարություն փորձում է լուծել  անձնական նպատակները և նրանք  անտեսում են տեղի, արաբների, ասորիների, քրդերի, թուրքմենների, եզդիների ապագան:

Միաժամանակ նաև նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ակտիվ երկխոսության մեջ է լինելու Իրաքի կառավարության հետ և ցանկացած քայլի մասին իրաքյան կողմը իրազեկվելու է:

Անդրադառնալով այն հարցին, թե Թուրքիան ինչ քայլեր կձեռնարկի հանրաքվեից հետո, Յըլդըրըմը ասել է, որ  նախ օրակարգ կբերվի պատժամիջոցներ կիրառելու հարցը: Մասնավորապես այդ հարցը  կքննարկվի Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների կողմից:

Չխոսելով որոշ մանարասների մասին, նա ասել է, որ ի պատասխան Թուրքիան տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում կձեռնարկի մի շարք քայլեր: Խոսելով թուրք-իրաքյան սահմանի մոտ սկսված զորվարժությունների մասին, Յըլդըրըմը ասել է.

«Սահմանին տեղի ունեցող զորավարժություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև Իրաքը: Բացի դրանից մի շարք այլ գործեր էլ կան, որ պետք է իրականացվեն: Այստեղ առայժմ կարիք չկա, որ մանրամասնությունների մասին խոսեմ: Այս օրերին մեր զինուժի գլխավոր շտաբի պետը մեկնելու է Թեհրան:  Մեր նախագահն էլ է մեկնելու Թեհրան:  Իրանը, Թուրքիան և Իրաքը կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի ճգնաժամը կարգավորվի առանց լարվածության աճի»:

Վերջում թուրք պաշտոնյան զգուշացրել է, որ, եթե հանկարծ ստեղծված իրավիճակում իրաքյան Քուրդիստանում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա, ապա իրենք այդ ամեն չեն անտեսի և կդիմեն պատասխան գործողությունների:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ