29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն

f59c8c061cfcf3_59c8c061cfd36 (1)

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ արտգործնախարարությունը հանրաքվեն որակել է հակաիրավական, ապա նշել է, որ իրենք չեն ճանաչելու  արդյունքները:

Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ եթե որոշ «ծայրահեղական» խմբավորումներ և «ահաբեկիչներ» վտանգ ներկայացնեն Թուրքիայի ազգային անվտանգությանը, ապա իրենք, օգտագործելով  միջազգային իրավունքի դրույթները, ինչպես նաև  հիմնվելով Թուրքիայի խորհրդարանի տրամադրած լիազորությունների վրա, համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

Բացի դրանից իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը կոչ է արվել ցուցաբերել «ողջամտություն» և հրաժարվել հանրաքվեի անցկացումից:

Արտգործնախարարությունը պահանջել է, որ Թուրքիայի  քաղաքացիները լքեն իրաքյան Քուրդիստանի սահմանները:

Աղբյուրը նաև նշում է, որ սեպտեմբերի 25-ին առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է քվեարկությունը: Հանրաքվեին իրավունք ունի մասնակցել 5 մլն մարդ: Սպասվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն 72 ժամվա ընթացքում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ