21 Հոկտեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Տրուբայի տերն ու տեղափոխողն են հանցագործները, մենք «տուտ պրիչոմ». թեժ բացահայտումներ «Իգլա»-ի գործով/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 25-ին շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Նշենք, որ  դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Նախագահող դատավորը ներկայացնում էր գործի մասով առանցքային տվյալները:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը ընդմիջելով դատավորին հայտարարեց, որ «Տրուբայի տերն ու տեղափոխողն են հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»…Յոթ ամիս ա՝ նստած ենք, իրանք իրանց համար «կայֆ են բռնում» Քոբուլեթիում»:

Նշենք, որ «Իգլա» հրթիռը ձեռք բերելու մեջ մեղադրվում է  Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին ՝ Ռոբերտ Աղվանյանը, ով այս գործով ձերբակալվել է Վրաստանում, սակայն ՀՀ արտահանձնման մասին տեղեկություն դեռ չկա:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր: Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները` տեսանյութում:

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ