29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բունդեսթագի նորընտիր պատգամավորներից 14-ը թուրքական ծագում ունեն

co

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ծագումով թուրք 14 թեկնածու անցել է խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը:

Քվեների 20.5 տոկոսով Բունդեսթագ անցած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) կողմից պատգամավոր են դարձել թուրք թեկնածուներ Այդան Օզօղուզը, Մեթին Հաքվերդին, Մահմութ Օզդեմիրը, Ջանսել Քըզըլթեփեն, Գյուլիստան Յուքսելը, Էլվան Քորքմազը:

Ձայների 8.9 տոկոսը ստացած Կանաչների կուսակցությունից (Die Grüne) պատգամավոր են ընտրվել Ջեմ Օզդեմիրը, Դանյալ Բեյազը, Էքին Դելիգյոզը, Ջանան Բայրամը, Ֆիլիզ Փոլաթը:

Ձախերի կուսակցությունից (Die Linke) պատգամավոր են դարձել Էվրիմ Զոմմերը, Սևիմ Դաղդելենը և Գյոքայ Աքբուլութը:

Նշենք նաև, որ նախորդ՝ 2013թ. խորհրդարանական ընտրություններում Բունդեսթագի պատգամավոր էր դարձել թուրքական ծագմամբ 11 թեկնածու:

Նախորդ ընտրություններում հաղթանակ տարած Օզջան Մութլու (Dile Linke) և Ջեմիլե Յուսուֆը (CDU) այս անգամ բավարար ձայներ չեն ստացել: Ընտրություններում ընդհանուր առմամբ մասնակցում էր 92 թուրք թեկնածու:

Գերմանիայում թուրքերի կողմից հիմնված Գերմնական դեմոկրատական միություն (ADD) կուսակցությունը ընտրություններին մասնակցել է միայն Հյուսիսային Ռեն -Վեսթֆալիա նահանգում: Կուսակցությունը ստացել է 41.178 քվե:

Ընտրություններում  հաղթանակ է տարել կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների դաշինք (CDU/CSU), որը նախնական պաշտոնական տվյալների համաձայն ստացել է քվեների 33 տոկոսը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ