25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը լրջագույն բան է ասել, ես էլ եմ այդպես գտնում. քաղաքագետ (տեսանյութ)

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը չի կարող ասել՝ Կառավարության գործունեության այս մեկ տարվա ընթացքում բարեփոխումներ եղել են, թե ոչ, քանի որ նույնսիկ ներկայացրած ցուցանիշների նկատմամբ վստահություն չկա:

«Երբ Կարեն Կարապետյանը եկել էր, ասել էր, որ ունենք գերխնդիր, ստվերն է, և եթե ստվերը չվերացվի, երկիրը երկիր չի դառնա: Լրջագույն բան է ասել, ես էլ եմ գտնում, որ այս երկրի խնդիրը դա է, որ այստեղ օրենք գոյություն չունի, ամեն ինչ օրենքից դուրս է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Հայտարարում են, որ բյուջետային մուտքերն ավելացել են 30 տոկոսով, բայց դժվար է ստուգել, թե դա իսկապես ստվերի վերացման հաշվին է, թե չէ. այս երկրում որևէ մեխանիզմ չկա, որ կարողանաս հասկանալ»,-նկատեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ