20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական կամքն է պակասում. Խաչատուր Սուքիասյանը՝ Կարեն Կարապետյանին (տեսանյութ)

Գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ անկախ, հզոր պետություն ունենալը 1-2 տարվա խնդիր չէ, և բացի ժամանակի հարցը շատ կարևոր է նաև լեզվի հարցն այս գործում: «Շատ մեծ, քրտնաջան աշխատանք է պետք, ինստիտուտների ձևավորում է հարկավոր: Կարելի է  տարբեր լեզուներով ունենալ տարբեր կառույցներ, բայց հիմնական լեզուն պետք է լինի հայերենը, դրա վրա պետք է ծախս կատարվի, ու այն պիտի զարգանա այնպես, ինչպես մյուս լեզուներն՝ աշխարհում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով ռուսերենի հայեցակարգի մասին հարցին, որը տարաբնույթ քննարկումների առարկա է դարձել համացանցում և լրատվամիջոցներում:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության 1 տարվա գործունեությանը, Խ. Սուքիասյանը նշեց, որ 90-ակաների սկզբից դրված ինստիտուցիոնալ բարեփոխումները մինչև անգամ այսօր իրենց ազդեցությունն ունեն, և ցանկացած կառավարություն, որ գնում է բարեփոխման, ձեռք բերած արդյունքները  մի քանի օրում չեն երևում: «Իհարկե, կան արդյունքներ, որոնք ավելի արագ պիտի տեսնես, բայց տնտեսական կայուն հիմքերի համար ժամանակ է պետք և հաջորդականությունը ճիշտ ապահովել»:

Հարցին, թե ընտրությունների ժամանակ խոստացված ներդրումները, որպես գործարար, նկատո՞ւմ է, նա պատասխանեց, որ այս առումով ինքն այլ մոտեցում ունի: «Ես դեմ եմ, որ 1-2 կամ 10 մարդու ներդրում լինի ՀՀ-ում, Հայաստանում պետք է մթնոլորտը փոխվի, պետք է հավասար պայմաններ լինեն, պետք չէ մի քանի մարդու հայտարարություն, որ ներդրում են անելու: Ես ողջունում եմ, որ տարբեր մարդիկ ցանկություն են հայտնում, բայց ամբողջ աշխարհից՝ տարբեր երկրներից, տարբեր գործունեությամբ զբաղվող մարդիկ պիտի ցանկություն հայտնեն նաև Հայաստանում անելու ներդրում»:

Ըստ նրա՝ սրա համար  քաղաքական կամքն է պակասում: «Ավելի մեծ քաղաքական կամք է պետք»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ