19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լռե՛ք, հա՞, լռե՛ք. Անահիտ Բախշյան

Ի տարբերություն նախորդ դեսպանի, Մոսկվայում 1989թ. գործող ու կայացած թ.1650 հայկական դպրոցի ճակատագրով անհանգստացել է նաև Ռուսաստանում Հայաստանի գործող դեսպանն ու այս նամակն է հղել Մոսկվայի իշխանություններին, սակայն արդեն ուշ է եղել, դպրոցը փակելու որոշումն արդեն կայացվել է: Այն օպտիմալացման անվան տակ միավորել են մի այլ դպրոցի: 
Այս պատմության մեջ նշանակալին այն է, որ թ.1650 հայկական դպրոցը գտնվել է Կրեմլի անմիջական հարևանությամբ ու ակնհայտ է այն օպտիմալացնելու նպատակը: Հայ համայնքն իրեն իսկապես պատեպատ է տվել՝ դիմելով նաև Արա Աբրահամյանին, ով նույնպես խոստացել է դպրոցը չփակելու խնդրանքով դիմել Պուտինին: Չի՛ ստացվել, ինչպես չի լսվել Նիկողոսյանի խնդրանքը: Հայկական դպրոցները փակելու ռուսական քաղաքականությունը մեր պատմության մեջ նորություն չէ, նրանք շատ լավ գիտեն՝ ՀԱՅԻ ինքնությունը պահպանողը ՀԱՅՈՑ լեզուն է ու Ռուսաստանում հենց այն վերացնելու վրա էլ աշխատում են:

Բավական չի Ռուսաստանում փակում են հայկական դպրոցները, Հայաստանում էլ ուզում են ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ: Դարերի պատմությունը վկա, Չի՛ ստացվի, Լազարյան ճեմարանն էլ փակեցին, որտեղ լավագույն կրթություն են ստացել ոչ միայն հայ մտավորականներ: Ճեմարանի սաներից են նաև Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Յու. Վեսելովսկին։ Մեր ռուսահպատակ մեծախոսներն էլ թող ընդհանրապես լռե՛ն: Լռե՛ք, հա՞, լռե՛ք:

 

Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ