19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստյոպա Սաֆարյանի արձագանքը՝ Սեֆիլյանի կոչին

Արձագանքելով Ժիրայր Սէֆիլյանի կոչին

Որքան էլ սեպտեմբերի 22-ի երեկոյան լրագրողներից հայտնի դարձավ «Արմավիր» ՔԿՀ-ից հասարակական և քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ինձ, ուղղված Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին, դրան այսօր եմ արձագանքում մի շարք պատճառներով, որոնցից մեկը ամենի շուրջ երկար մտածելն էր:

Կիսում եմ Հայոց պետականության համար ստեղծված բազում վտանգների մասին Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սէֆիլյանի մտահոգությունները, այդ կապակցությամբ ինքս էլ արտահայտվել եմ բազմիցս: Իմ բավական համեստ քաղաքական գործունեության ընթացքում թերևս համոզվել եմ, որ անցյալի տապալումների, ձախողումների արդյունքում քաղաքական օտարվածությամբ, հիասթափությամբ կամ վախերով համակված հասարակության մեջ համախմբված քաղաքական պայքարի համար անհրաժեշտ և պարտադիր է. 1) արտաքին ու ներքին քաղաքականությունների հստակ և այլընտրանքային օրակարգ, որը կմոբիլիզացնի հասարակության լայն շերտերին, կառաջարկի հստակ այլընտրանք ու հեռանկար երկրի ու ժողովրդի համար, 2) քաղաքական այդ թիրախները կիսող ու դրանց հավատացող առաջնորդության թիմ, 3) այն հանրության լայն զանգվածների սեփականություն դարձնելուն ուղղված էֆեկտիվ ռազմավարություն, գործիքակազմ ու այդ ուղղությամբ լուրջ, հետևողական նախապատրատական աշխատանք՝ կազմակերպական ցանցեր ստեղծելով հանդերձ:

1998-ից ցայսօր ընդդիմադիր բոլոր պայքարները, որոնց փոքրիկ մասնիկներից մեկն եմ եղել նաև ինքս, լավագույնը ապացուցելու եկան, որ շարժման ղեկավարության կողմից թվարկվածներից որևէ մեկի անտեսումը տապալման է դատապարտում ողջ շարժումը՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: Իմ համեստ մասնակցությունը որևէ նման պայքարի կարող եմ դիտարկել այնքանով, որքանով այն լուծումներ կտա թե իմ և շատերիս քաղած դասերին, ու նաև՝ որքանով վստահություն կներշնչի հենց ինձ:

Հարգանքներով՝ Ստեփան Սաֆարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ