18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գնդակը մտել է ծնոտը, թիկունքով ներքև իջել . հրաշքով փրկված զինվորը /տեսանյութ/

Ավետիս Զարգարյանը անցել է դաժան փորձության միջով: Ապրիլյան պատերազմը խեղեց Ավետիսի երազանքները, բայց նա կարողացավ հաղթահարել և կամաց-կամաց դուրս է գալիս ծանր մղձավանջի միջից:

Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի  մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները վստահ չէին, թե Ավետիսը կապրի, բայց պայքարում էին նրան փրկելու համար: Ավետիսը մեկ ամսից ավելի  միացված էր արհեստական շնչառության ապարատին: Նա  երեք անգամ վիրահատվել է:

Նոր էր վերադարձել հերթապահությունից ու ապրիլի 2-ին նորից բարձրացավ դիրքեր: Պատերազմ էր…:

«Դեռ էլի վրահատություններ պետք է տանեմ, բայց հավատում եմ, որ ամեն բան լավ կլինի ու ես կքայլեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսը: Ավետիսը բոլոր զնծառայողներին բարի տունդարձ է մաղթում: Հպարտ է իր բաժին լուման ունեցավ Արցախի պաշտպանության գործում:

Նշենք նաև, որ Ավետիսի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից է: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են հայրենի գյուղից  և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:

Աշխատելու նպատակով մի քանի տարի առաջ ընտանիքը մեկնել էր Ռուսաստան: Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են Վարդենիսի տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքն ու ընտանիքով վերադարձել Հայաստան: Այսօր նրանք բնակվում են Երևանում՝ վարձակալած բնակարանում: Զարգարյանները չեն աշխատում, նրանք չեն էլ կարող աշխատել, քանի որ որդին  ամեն վայրկյան  նրանց կարիքն ունի, շարժվում է միայն ծնողների օգնությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ