25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի վարչապետը 1 տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված կառավարությանը տրված իրավունքը:

Թուրքական «Milliyet» թերթիկայքի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ԹԱՄԺ-ում քվեարկության կդրվի վաղը՝ սեպտեմբերի 23-ին: Թուրքիայի վարչապետի ստորագրությունը կրող որոշման մեջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առաջիկայում ակնկալվող հանրաքվեն որակվել է որպես «ազգային անվտանգության սպառնալիք»:

Նշյալ փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մանրամասնել է, որ այն թույլ կտա ռազմական միջամտություն կատարել Թուրքիայի հարավային սահմաններից այն կողմ ցանկացած վտանգավոր զարգացման, որը կարող է սպառնալիք ստեղծել Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 15:00-ին Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայում ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Նիստի օրակարգային հարցը  կլինի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեն: Ավելի ուշ կգումարվի նաև նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն Քուրդիստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ