25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղվան Պետրոսյանն իմ մտերիմ ընկերն է. դատովորը չի դիմացել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով կալանավորված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի, դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ դատախազ Սեւակ Շհոյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:

Դատավոր Վահագն Մելիքյանն իր ինքնաբացարկի միջնորդության մեջ նշել է, որ Աղվան Պետրոսյանի հետ մտերիմ ընկերներ են եւ ավելի քան 20 տարի՝ միասին աշխատում են Հանրապետության տարբեր դատարաններում: Գործը մակագրվել է Վարդենիսի նստավայրի դատավոր Վարդան Հարությունյանին:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինի վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ