16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում միակ պետական լեզուն հայերենն է և կմնա այն․ նախարար

ՀՀ-ում միակ պետական լեզուն հայերենն է և կմնա այն, քանի որ մենք անկախ պետություն ենք, իսկ մնացած բոլոր առարկները օտար լեզուներ են. այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ կոչ անելով չքաղաքականացնել ռուսաց լեզվի հայեցակարգի թեման, հատկապես որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսաց լեզվին, այլ հայեցակարգ է մշակվել նաև լատինատառ մի քանի լեզուների բարելավման ուղղությամբ:

Հիշեցենք,որ Եռաբլուրում լրագրողներին հետ զրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ասել էր,որ ինքը հանաձնարական չի տվել մշակելու ռուսաց լեզվի հայեցակարգ. Նախարաը ասում է,որ ինքը պատասխանատվությունից չի խուսափում, և ասում է,որ հանձնարարականը եղել է օտար լեզուների հայեցակարգի ուղղությամբ: << Վարչապետը կոնկրետ չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ, եղել է հանրակրթության ոլորտում օտար լեզուների դասավանդման բարելավման հանձնարարական: Իսկ եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսելով քայլենք…Չէ՞ որ հայոց լեզուն ու հայագիտությունը կոնկրետ ժամերով պաշտպանված են»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Նախարարը հորդորեց բոլորին կարդալ հայեցակարգը: Վերջինս համոզմամբ ` շատերը հայեցակարգերը չեն էլ կարդացել, քանի որ դրանք ուշադիր քննելուց հետո պարզ կդառնա, որ որևէ տարբերություն չկա, ռուսերենին արտոնյալ կարգավիճակ չի տրվում: Երկու հայեցակարգերն էլ, Մկրտչյանի խոսքով, կառավարություն է ներկայացվելու որպես օտար լեզվի հայեցակարգեր: Լևոն Մկրտչյանը նշեց, որ հայոց լեզվի բլոկին ձեռք չի տրվում, քանի որ դա է անկախության հենասյունը: Վերջինիս խոսքով չնայած երկրորդ դասարանից ռուսաց լեզու է պարտադիր դասավանդվում, բայց քննություններին ռուսաց լեզուն չեն կարողանում հանձնել,իսկ ռուսաց լեզուն ՀՀ-ի համար կարևոր ու անհրաժեշտ օտար լեզու է:

«ԵԱՏՄ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բնական գիտությունների գրականագիտական հենքը ռուսաց լեզվի վրա է, գիտական հաստատությունների մեծ մասի դաշտը նույնպես ռուսերենն է: Ռուսերենի առումով դասավանդման մեթոդիկայի փոփոխության խնդիր ունենք, քանի որ սովետից մնացած սովորության համաձայն ռուսերենը մի շարք դպրոցներում անցնում են ինչպես մայրենի լեզուն և 1 դասաժամում երեխային շատ բան է տրվում: Սա պետք է մի քիչ թեթևացնենք, բայց ոչ որակի հաշվին, ինչի համար էլ հայեցակարգ ենք մշակել»,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ