23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանը օրենքի դեմ էր դուրս եկել.վկա

 Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում ցուցմունք է տվել «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ Վիգեն Կանաշյանը: Վկան  նշել է, որ որեւէ առնչություն, շփում չի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների հետ։

Կանաշյանը հայտնել է, որ ինքը Լիբանանից է, 2013 թ հունվարին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, եւ որպեսզի ընկերներ, շրջապատ ձեռք բերի, անդամակցել է ՀԽ-ին։ 

Վկան հայտնել է, որ ինքը սկզբում չի իմացել, որ ՀԽ-ն քաղաքականության հետ որեւէ կապ ունի, իսկ երբ իմացել է դրա մասին, միանգամից դադարեցրել է իր անդամակցությունը։

«Ինձ երկու անգամ զանգահարել են, որպեսզի մասնակցեմ հավաքներին, մեկ անգամ մասնակցել եմ, տեւել է 10-15 րոպե այդ հավաքը, դրանից հետո կրկին զանգահարել են, բայց ասել եմ, որ զբաղված եմ, չեմ կարող մասնակցել։ Ես անձամբ երբեք չեմ տեսել Ժիրայր Սեֆիլյանին։ Մեզ դեռ փոքրուց հայրենասիրությամբ են դաստիարակում, Ժիրայր Սեֆիլյանն ինձ համար Արցախի հերոս է, իսկ անձամբ, ինչպես ասացի, երբեք չեմ տեսել։ Ես վիրտուալ տիրույթի միջոցով եմ անդամակցել Հիմնադիր խորհրդարանին»,-նշում է Կանաշյանը:

Մեղադրողի միջնորդությամբ դատարանը թույլատրել է  հրապարակել Վիգեն Կանաշյանի նախաքննական ցուցմունքը։

Նախաքննական ցուցմունքի համաձայն՝ Կանաշյանը  բնակվում է Գյումրի քաղաքում, սկզբում անդամակցել է «Նախախորհրդարանին», որն այնուհետեւ վերաանվանվել է «Հիմնադիր խորհրդարան»։ 

«Իմ համար էական էր որ այնտեղ կար Ժիրայր Սեֆիլյանի անունը։ Բայց Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ասում էին, որ  օրինազանցություն պետք է անեն ապրիլի 24-ին»։

 Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ