13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն

g_image (3)

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ:

Արարողությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք ուղղեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ռեկտոր գերապայծառ Նարեկ Նամոյանը:

Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին, խոսելով հայ-վատիկանյան հարաբերությունների մասին, նշեց, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը ճանապարհ է, որը բաղկացած է բազմաթիվ լուսավոր կետերից, որոնց թվում են Հայաստանի երեք նախագահների այցելությունները Սուրբ Աթոռ, Հովհաննես Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի այցելությունները Հայաստան, Սուրբ Աթոռի և Հայ առաքելական եկեղեցու միջև ջերմ և կառուցողական շփումները: Կարդինալ Սանդրին հավելեց, որ յուրաքանչյուր կատարված քայլ առավել խորը հարգանքի և բարեկամության կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծել, որոնք ավելի գեղեցիկ և հարուստ են դարձրել դիվանագիտական հարաբերությունները:

Պատարագից հետո ելույթ ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում նշեց, որ հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և զարգացել են բովանդակալից երկխոսության ու փոխադարձ խորին հարգանքի հիման վրա: Դարերով ամրացած միջեկեղեցական, միջմշակութային և միջանձնյա փոխըմբռնման հարաբերությունները հանգեցրել են միջպետական շփման այն բարձր մակարդակին, որը արձանագրվել է այս քառորդդարյա ժամանակաշրջանում:

Դեսպանը երախտագիտություն հայտնեց կարդինալ Սանդրիին հայ-վատիկանյան միջպետական, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար՝ հավելելով, որ խորհրդանշական է հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի նշումը Քահանայապետական հայ վարժարանում, քանի որ այս հաստատությունը հարյուրամյակներ շարունակ ամուր կամուրջ է եղել հայ-վատիկանյան կապերում:

Պատարագին հետևեց ընդունելություն, որին ներկա էին Սուրբ Աթոռի պետքարտուղարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:

g_image

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ