25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ գնով զենք եմ վաճառել. «Զինված խմբի» գործ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։

Դատարանը լսեց այս գործի անջատված մասով ամբաստանյալ Հարություն Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը հայտնեց, որ ավտոտնակում հայտնաբերել է հանգուցյալ հոր պահած զենքերը: Այդ պահին չի գիտակցել, թե ինչ անի զենքերի հետ: Վախեցել է դրանք հանձնել: Ավելի ուշ ծանոթացել է Անուշավան Ավետիսյանի հետ, որը առաջարկել է լավ գնով գնել զենքերը:

Հովհանիսյանի խոսքով՝ ինքը Անուշավանին վաճառել ինքնաձիգ  ու նռնակներ, որի դիմաց ստացել է 900 ԱՄՆ դոլար:

«Մտածում էի շուտ և առանց քաշքշուկ ազատվել զենքերից: Անուշավանին հանդիպել եմ «Աստրալ»  հյուրանոց, որը գտնվում է Գյումրի քաղաքի մոտակայքում»,-նշեց Հարություն Հովhաննիսյանը:

Պատասխանելով մեղադրողի հարցին Հովհաննիսյանը հայտնեց, որ ճանաչում է այս գործի անջատված մասով ամբաստանյալ Ստեփան Չիլինգարյանին,ավելին մանկության ընկերներ են, սակայն նրա հետ միասին երբեք զենք չի վաճառել:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ