20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բրավո, Սերժ Սարգսյան. Հայկական Ժամանակ

Հայաստանի Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա բազմաթիվ պետությունների ղեկավարներից։ Նախագահականը ամբողջական տեքստերով ներկայացրել է դրանցից մի քանիսը։

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազզային տոնն ինձ առիթ է ընձեռում Ձեզ, ինչպես նաեւ Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության եւ բարգավաճման իմ սրտանց մաղթանքները՝ ասված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու­ղերձում:

ՌԴ նախագահն իր ուղերձում շեշտել է հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու կարիքը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում ասվում է.

«Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությանը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում»։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նշել է. «Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զար­գանում է ազզային տնտեսությունը եւ շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը»։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ