20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոչ իրենց սեղանին կա այդ հարցը, ոչ մեր. Հրանտ Մարգարյանը՝ «Ծառուկյան» դաշինքից ու կոալիցիայից (տեսանյութ)

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ոչ «Ծառուկյան» դաշինքի, ոչ իրենց՝ կոալիցիոն երկու գործըններներ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի սեղանին չկա կոալիցիան ընդլայնելու հարցը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

«Երբ լինի, բնականաբար, կկողմնորոշվենք»,-նկատեց նա:

Հրանտ Մարգարյանը նշեց, որ մեկը մի հարց է տալիս, ապա մի պատասխան է հնչում, ու նման կերպ ձնագնդիկի նման հարցը շարունակում է, այս պահին նման քննարկում չկա:

Հիշեցնենք, որ վերջերս խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր բացառել կոալիցիայի հնարավորությունը: Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ փխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասել էր, թե եթե իրենց 15 կետերից կազմված առաջարկների ծրագիրն ընդունեն, միգուցե և կոալիցիայի թեման դառնա քննարկման առարկա: Իշխանությունից ևս 2018-ին ընդառաջ նման սցենարը չի բացառվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ