25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանի և Վրաստանի ամբողջականությունը տարածաշրջանի կայունության բանալին է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթի ընթացքում մի շարք այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև Հարավային Կովկասի հակամարտություններին:

Էրդողանը ևս մեկ անգամ կրկնել Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին թուրք-ադրբեջանական թեզերը:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է.

«Հարավային Կովկասում Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության ապահովումը տարածաշրջանի կայունության բանալին է: Այդ պատճառով պետք է ավելի շատ ջանք ներդնենք Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների կարգավորման հարցում»:

Տարածաշրջանային խնդիրների շարքում Էրդողանն անդրադարձել է նաև Իրաքի Քրդստանի իշխանությունների նախաձեռնած անկախության հանրաքվեին, որը անցկացումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին:

«Պետք է վերջ դրվի անկախության պահանջներին, որոնք կարող են բախումների հանգեցնել: Էրբիլին հորդորում ենք հրաժարվել այդ նախաձեռնությունից: Այդ որոշումը տարածաշրջանում նոր բախումների պատճառ կարող է դառնալ»,- ասել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ