18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք դեռ պետք է ազատագրենք մեր կորցրած տարածքները».Գագիկ Գինոսյան/տեսանյութ/

Անկախության օրը յուրովի նշվեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում:Ապրիլյան պատերազմին մասնակցած հերոս տղաներին շնորհավորելու էին եկել արվեստի գործիչները:
Հիվանդանոցում շուտով կբացվի վերականգնողական նոր կենտրոն, որի համար ջանք ու եռանդ չի խնայել մասնագիտությամբ լրագրող Հայկուհի Մինասյանը:

Իր խոսքում՝ Հայկուհի Մինասյանը նշեց, որ մի նկար էր նվեր ստացել ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանից, որը իր հերթին որոշել է վաճառել աճուրդով և այդ նկարի արժեքը ամբողջությամբ նվիրաբերել վերականգնողական կենտրոնին:

Նկարը գնել է ռուսաստանաբնակ մի գործարար՝ 1 միլիոն 250 հազար դրամով: Գործարարը հայտնում է, որ իր համար արժեքավոր է եղել գաղափարը:

Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ այսօրվա հերոսները պատվով  շարունակում են այն գործը, ինչը որ սկսել են Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիգյոզյանը և բոլոր այն մարդիկ, ովքեր վաստակ ունեն անկախության կայացման գործում:

Գինոսյանը նշեց.« Մենք դեռ պետք է ազատագրենք մեր կորցրած տարածքները, մինչև Հայաստանը ռազմավարորեն անխոցելի դառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ