25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլոր դեպքերին էլ օպերատիվ արձագանք է լինում. Արթուր Դավթյան (տեսանյութ)

«Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում։ Չկա որեւէ դեպք, որ անգործություն է կատարվել»,-վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան հանցագործությունների կրճատման առումով: 

Դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, գլխավոր դատախազը պատասխանել է. «Նախ ես չէի ասի՝ մեծ թվով։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկսի նվազում կա։ Իսկ երեւույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից, բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե իրավապահները արագ արձագանքում եւ բերման են ենթարկում Կարող Եղնուկյանի ընտանիքին, իսկ ծանր հանցագործությունները շարունակում են, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերին էլ օպերատիվ արձագանք է լինում, եւ կանխարգելվում է  այնքանով, որքանով օպերատիվ տեղեկություններին տիրապետում են»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ