24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր. գեներալ

«Ով շահարկում ա, ինքը շահարկված ա»,- այսպես արձագանքեց Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանը` հարցին, թե լրատվամիջոցներում հաճախ են լուրեր շրջում նրա ունեցվածքի մասին, մասնավորապես՝ նրա 8 մեքենաների մասին։

«8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ Էն վախտ ես իմ երեխեքին չէի տեսնում, իսկ հիմա թոռ եմ մեծացնում։ 10 տարի մարդու երես չեմ տեսել, առաջնագծի ժողովրդից բացի»։

Անդրադառնալով Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ Մանվել Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով Նալբանդյանը խոսում էր նոր գրավվելիք տարածքների մասին։ «Հո խոսալով չի։ Դուք էլ ասեք՝ սաղ Ադրբեջանն ենք վերցնում։ Նալբանդյանը նկատի ուներ, որ թազա տարածք վերցնենք, նոր էն վախտ կմտածենք։ Նալբանդյանը ոնց հող կտա։ Չի կարա տենց բան լինի։ Ո՛չ հող կտա, ո՛չ էլ մտադիր ա։ Հո իրա տալով չի, դա ժողովրդի հողն ա։ Դուք լսեցիք նախագահի կտրուկ խոսքը աշխարհի առաջ։ Ստից բաներ մի՛ «պշկորեք»։ Էսօր լավ օր ա, իրար լավ բաներ ասեք։ Մայրերին ողջունեք, այ սրանց»,– ասաց Գրիգորյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ